30 հիվանդների համար նախատեսված ևս մեկ կովիդ-կլինիկա է բացվել Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում:
Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց շրջանում պետական ներկայացուցչի պաշտոնակատար Մալխազ Թորիան:
Նոր կովիդ-կլինիկան բացվել է Աբաշայում:
«Աշխատանքներ են տարվում մահճակալների քանակն ավելացնելու ուղղությամբ», – ասաց Մալխազ Թորիան:
Նրա խոսքով, մարզի կլինիկաներում 280 հիվանդ շարունակում է բուժումը, որոնցից 20-ը գտնվում են ծանր վիճակում:
«Ախտանիշներով քաղաքացիները, պետական ծրագրի շրջանակներում, ամբողջ Սամեգրելո-Զեմո Սվանեթի մասշտաբով, կարող են արագ թեստ հանձնել 30 վայրերում: Տեղաբաշխման վայրը կավելանա երկուշաբթի օրվանից: Նաև, համապատասխան հաստատությունների ռեսուրսները մոբիլիզացվում են ողջ շրջանում և ընթանում են արագ թեստավորումներ:
Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 434 նոր դեպք, ինչպես նաև, ցավոք, ունենք մահվան երկու դեպք: 280 հիվանդներ բուժվում են կովիդ-կլինիկաներում, նրանցից 20-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 60 հիվանդների վիճակ միջին ծանրության է», – հայտարարել է Մալխազ Թորիան: