Աբաս Արաղչի. Ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծումը օրակարգում է, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրություն
Ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծումը հայտնվում է օրակարգում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրություն. այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ իրանցիները երբեք չեն ենթարկվում ճնշումներին։
«Սա կոպիտ ճնշման մարտավարությո՞ւն է։ Թե՞ սա ինչ-որ կործանարար խաղացողի արդյունք է, ով նախագահին ևս մեկ անգամ մտցրել է փակուղի։ Ինչ էլ որ լինի պատճառը, արդյունքը նույնն է՝ իրանցիները երբեք չեն ենթարկվում ճնշման։ Նաև սխալվում է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)։ Մեր հրթիռների պաշարը և արձակման կարողությունը փետրվարի 28-ի համեմատ ոչ թե 75 տոկոս է, այլ 120 տոկոս»,- նշել է Աբաս Արաղչին։