Աֆրիկայում, Բուրկինա-Ֆասոյում, հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա
Աֆրիկայում, Բուրկինա-Ֆասոյում, հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա
 Անհայտ անձինք Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում  հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բուրկինա Ֆասո ժամանելուց 1 ժամ առաջ։

Գործակալության տեղեկություններով՝ ժամը 20։00–ի սահմաններում մոտոցիկլետով մոտեցել էին ֆրանսիացի զինվորականների ավտոմեքենային եւ դրա ուղղությամբ նռնակ էին նետել։ Զինամթերքն իր նպատակին չի հասել, պայթյունից տուժել է երեք տեղաբնակ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Բուրկինա Ֆասո է ժամանելու ԵՄ–ի եւ Աֆրիկայի հետ հարաբերությունները ամրապնդելու համար։ Նա մտադիր է աֆրիկյան շրջագայության շրջանակում այցելել Կոտ դ՛Իվուար եւ Գանա։