Արգենտինական «Սան Խուան» ռազմական սուզանավի անհետացման վայրում պայթյուն է որոտացել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արգենտինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին:
Նրա խոսքով՝ «անոմալ, եզակի, կարճատև, վայրագ և ոչ միջուկային բնույթի» պայթյունի ձայն է լսվել:
Հիշեցնենք, որ արգենտինական ռազմածովային ուժերին պատկանող սուզանավը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 15-ին, երբ Ուշուայա նավահանգստից ուղևորվելիս է եղել Մար դել Պլատա քաղաք:
Սուզանավում 44 հոգանոց անձնակազմ է գտնվում: Սուզանավում թթվածնի պաշարը նախատեսված է եղել 6 օրվա համար: Հայտնի է դարձել, որ վերջին անգամ կապի դուրս գալու ժամանակ անձնակազմը հայտնել էր առաջացած վթարի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan