Առնվազն 9 ուսանող է զոհվել Պակիստանի համալսարանի վրա հարձակման հետևանքով
Առնվազն 9 ուսանող է զոհվել Պակիստանի համալսարանի վրա հարձակման հետևանքով

Առնվազն 9 ուսանող է զոհվել Պակիստանի Փեշավար քաղաքում գյուղատնտեսական համալսարանի մասնաշենքի վրա կատարված հարձակման հետեւանքով: Ըստ Geo TV հեռուստաալիքի՝ դիմակավոր մարդիկ մտել են բուհի տարածք եւ կրակ բացել ուսանողների վրա: Հեռուստաալիքը նշել է, որ փողոցից փոխհրաձգության եւ առանձին պայթյունների ձայներ էին լսվում:

Նաեւ, Dawn թերթի տեղեկությունների համաձայն, չարագործներին հաջողվել է ներխուժել ուսանողական հանրակացարան։ Ըստ որոշ տվյալների՝ վնասազերծման ժամանակ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել հարձակվողներից մեկին։ Այս պահին հատուկ գործողությունը դեռ շարունակվում է։