Առատ ձյան պատճառով Ծալկայի գյուղերում խափանված է ավտոճանապարհային երթևեկությունը
Առատ ձյունը խնդիրներ է ստեղծել Ծալկայի մունիցիպալիտետում: Առատ տեղումների պատճառով շուրջ 16 գյուղում սահմանափակված է ավտոճանապարհային երթևեկությունը: Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղեկությամբ, մոբիլիզացված է համապատասխան տենիկա, սակայն քամու և ձյունակույտի պատճառով գյուղերը կապող ճանապարհի մաքրման աշխատանքներն անհնար է իրականացնել:
Ծալկա-Թբիլիսի ուղղությամբ ավտոճնապարհը այս պահին բաց է:
«Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է, ընթանում են մաքրման աշխատանքներ, ինչ վերաբերում է գյուղերը կապող ճանապարհին, գիշերվա ընթացքում ինտենսիվ ձյուն էր տեղում, ուժեղ քամու և ձյունակույտի պատճառով խափանված է երթևեկությունը: Տեխնիկան մոբիլիզացված է, 15-16 գյուղում շրջանի գյուղերը չեն կարող կապ հաստատել կենտրոնի հետ,- հայտարարում է Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իլիա Սաբաձեն:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարմանը, Ծալկայի քաղաքապետի տեղեկությամբ, այդ ուղղությամբ որևէ խոչընդոտ չկա: