Առաջին ալիքին նոր շենքը կառուցելու համար փոխանցվել է Պոլիտկոսվկայայի փողոցում գտնվող հողամասը:
Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդը և մենեջմենթը էկոնոմիկայի նախարարությանը դիմել են խնդրանքով, որպեսզի նոր շենք կառուցելու համար տրամադրվեր հողամաս:
Էկոնոմիկայի նախարարությունը Առաջին ալիքին, Պոլիտկովսկայայի փողոցում մոտ երկու հեկտար հողամաս է առաջարկել:
Էկոնոմիկայի նախարարության առաջարկին համաձայնել է հոգաբարձուների խորհրդի 9 անդամից 7-ը, իսկ երկուսը ձեռնպահ են մնացել:
Պոլիտկովսկայայի փողոցում Առաջին ալիքի շենքը կկառուցվի մոտ երեք տարում այն նախագծով, որը ընտրվել է մրցույթի արդյունքում:
Առաջին ալիքը Կոստավայի փողոցում առկա գույքի օտարացման արդյունքում ստացված գումարը ծախսելու է նոր շենքի և տեխնիկական վերազինման համար: