Անվտանգության նորմերը պաշտպանված էին և հյուրանոցը այդ տեսանկյունից երբեկ չի տուգանվել. Էրոլ Ավգորեն
Անվտանգության նորմերը պաշտպանված էին և հյուրանոցը այդ տեսանկյունից երբեկ չի տուգանվել. Էրոլ Ավգորեն

«Անվտանգության նորմերը պաշտպանված էին և հյուրանոցը այդ տեսանկյունից երբեկ չի տուգանվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լեոգրանդ» հյուրանոցի սեփականատեր Էրոլ Ավգորենը:

Նա ցավակցել է հրդեհի արդյունքում զոհված մարդկանց ընտանիքներին:

«Ցավում եմ այդ դժբախտության կապակցությամբ և ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Այսօր սգո օր է և անձամբ ցավակցելու եմ նրանց»,-ասել է Ավգորենը:

Բացի այդ հյուրանոցի սեփականատերը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և փրկարարներին, ինչպես նաև նշել, որ հյուրանոցի ոչ մի աշխատակից չի հեռացվի աշխատանքից:

«Այլ մանրամասների մասին մոտ ապագայում կխոսեն մեր իրավաբանները, իսկ մինչ այդ ցանկանում եմ նշել, որ հյուրանոցում պաշտպանված էին անվտանգության բոլոր նորմերը և այդ տեսանկյունից հյուրանոցը երբևիցե տուգանված չի եղել»,- ասել է Էրոլ Ավգորենը:

Հիշեցնենք, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի լրատվությամբ հրդեհի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների թվում կա ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը նշանակում է հրդեհային անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքում զոհվել են մարդիկ:

Հրդեհը առաջացել էր նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 20:00-ին: