Անչափահասների սպանության գործով թիվ 51 դպրոցը տարածել է հայտարարություն
Անչափահասների սպանության գործով թիվ 51 դպրոցը տարածել է հայտարարություն

Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցը ցավակցկել է զոհված աշխակերտների ընտանիքներին և նրանց հետ միասին կիսում է այս ծանր վիշտը,- այս մասին նշված է 51-րդ դպրոցի հայտարարության մեջ, որը վերաբերում է Խորավայի փողոցում երկու անչափահասի սպանությանը:

«Չնայած նրան, որ դպրոցի ողջ անձնակազմը ցնցված է այս փաստով, դպրոցը այնուամենայնիվ համագործակցում է հետաքննության հետ: Մենք հետաքրքրված ենք, որ բոլոր գործողությունները իրականացվեն արդար և իրավական մթնոլորտում: Մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, նրանց ընկերներին, համադասարանցիներին, մանկավարժներին և ողջ Վրաստանին»,- ասված է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ի տվյալներով Խորավայի փողոցում կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 2001 թվականին ծնված անձի:

«Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում կանխամտածված սպանության մեղադրանքով  ձերբակալել են 2001 թվականին ծնված Գ.Բ.-ին:
Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Խորավայի փողոցի բակերից մեկում դեռահասների մինչև վեճը վերածվել է կռվի, երբ Գ.Բ.-ն անչափահաս Լ.Դ.-ին դանակի միջոցով բազմաթիվ վնասվածք է հասցրել և թաքնվել:
Իրավապահները տաք հետքով ձերբակալել են Գ.Բ.-ին: Ինչ վերաբերում է նույն դեպքի ժամանակ վիրավորված Դ.Ս.-ին, նա Հանրապետական հիվանդանոցում մահացել է»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 109-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ: