Անհետացած «Սան Խուան» սուզանավի 44 հոգանոց անձնակազմին մահացած են հայտարարել
Անհետացած «Սան Խուան» սուզանավի 44 հոգանոց անձնակազմին մահացած են հայտարարել

Արգենտինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նոյեմբերի 15-ին անհետացած «Սան Խուան» սուզանավում եղած 44 հոգանոց անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները:

Երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Բալբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք նախատեսված ժամանակից կրկնակի ավել են իրականացրել որոնողափրկարարական աշխատանքները, սակայն մարդկանց և սուզանավի որևէ հետք չի հայտնաբերվել:

Նա նաև հավելել է, որ սուզանավի անձնակազմից ողջ մարդ գտնելու հավանականություն այլևս չկա:

«Փրկվածներ չեն լինի»,-ասել է Բալբին:

Նրա խոսքով ՝ ավելի ուշ սուզանավի որոնողական աշխատանքները կվերսկսվեն:

Հիշեցնենք, որ սուզանավի հետ կապը կորել էր նոյեմբերի 15-ից: Հաստատված վերջին կապի ժամանակ «Սան Խուան»-ից հայտնել էին վթարի մասին: Դրանից հետո սկսել է շրջանառվե