«Արևելյան համագործակցության» հինգերորդ գագաթնաժողովը բացվելու է այսօր, Բրյուսելում, Թբիլիսիի ժամանակով 11:30-ին: Դրան ներկա են գտնվելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդները և ծրագրի մասնակից վեց երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների անդամները: Միջոցառմանը խոսքով ելույթ է ունենալու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես ասվում է գագաթնաժողովից առաջ տարածած մամլո ասուլիսում, գագաթնաժողովին խոսելու են ապագա համագործակցության մասին:
Առաջնահերթ է անվանվել 4 հարց.
- Հզոր տնտեսություն, որը նկատի ունի էկոնոմիկայի զարգացում և շուկայի հնարավորությունների կիրառում
- Հզոր կառավարում, որը նկատի ունի պետական ինստիտուտների հզորացում
- Հզոր կապեր, որը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ է կապված
- Հզոր հանրություն, որը վերաբերում է քաղաքացիների միջև կապերի ամրապնդմանը:
Այս առաջնահերթությունների համաձայն, սահմանված է 20 խնդիր, որոնք գործընկերները պետք է լուծեն մինչև 2020 թվականը: