Ամերիկյան ականակիր նավը մուտք է գործել Սև ծով

14:34, 27.11.2017

Նոյեմբերի 26-ին ամերիկյան հրթիռային ականակիր «Ջեյմս Ուիլյամս» նավը մուտք է գործել Սև ծով։ Այս մասին հայտնում է Բոսֆորով ռազմանավերի տեղաշարժի մոնիտոր Yoruk Isik-ը։

Դա ԱՄՆ ռազմածովային ուժերի «Արլի Բերք» տեսակի նավ է, որը հանդերձված է մարտական Aegis տեղեկատվական կառավարման համակարգով։

Ականակիր նավը մինչ այդ եղել է Կարմիր և Բալթիկ ծովերում։ Դրա տեղաշարժի նպատակն ԱՄՆ ռազմական ներկայության ապահովումն է։

Նմանատիպ