Ահմեդ Չատաևը պայթեցրել է ինքն իրեն. ՊԱԾ
Ամերիկացի գործընկերների օգնությամբ անցկացված քննչական գործողություններով և փորձաքննությամբ, այդ թվում ԴՆԹ-ի անալիզով և մատնահետքով պարզվել է, որ մեկուսացված անձանցից մեկը Ահմեդ Չատաևն է,- այս մասին Պետական անվտանգության ծառայության մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին հայտարարել է գերատեսչությունում անցկացված ճեպազրույցին:
Նինո Գիորգոբիանին հանրությանը փոխանցել է տեղեկություն նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում անցկացված հակաահաբեկչական հատուկ ծառայության հետ կապված այս փուլում գոյություն ունեցող մանրամասների մասին:
Նրա խոսքով, հանցավոր խմբի անդամների մոտ չի հայտնաբերվել ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
«Տարածված տեղեկությունը, որ հատուկ գործողության ժամանակ նշված բնակարանից հանցավոր խմբի երկու անդամներ կարողացել են փախչել, չի համապատասխանում իրականությանը:
Մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհված Իվանե Գոլաշվիլու ընտանիքին»,- հայտարարել են ՊԱԾ-ում: