Ակտիվիստները սկսել են բարիկադներ տեղադրել Սաակաշվիլու տան մոտ
Ակտիվիստները սկսել են բարիկադներ տեղադրել Սաակաշվիլու տան մոտ

Ակտիվիստները այն տան մոտ, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին, սկսել են բարիկադներ տեղադրել: Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, Միխեիլ Սաակաշվիլու աջակիցները փորձում են արգելափակել բնակելի շենքի բոլոր ելքերը:

Վրաստանի նախկին նախագահի բնակարանի մուտքում, ինչպես նաև բնակելի տան բակում մոբիլիզացված են հատուկջոկատայիններ, նրա բնակարանը խուզարկում են գլխավոր դատախազության աշխատակիցները: Անձամբ Սաակաշվիլուն հավանաբար տան տանիքին ձերբակալել են ռազմական համազգեստով անձինք:

Տան բակում հավաքվածները Սաակաշվիլու աջակիցներն են: Բնակարանի դռան մոտ է գտնվում նրա փաստաբանը, ում Ուկրաինայի անվտանգության աշխատակիցները չեն թողնում իր պաշտպանյալի մոտ: