Ախալցիխեի սպորտդպրոցի տարածքում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են քրեագետները

Ախալցիխեի սպորտդպրոցի տարածքում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են քրեագետները:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին: Պայթյունը տեղի է ունեցել  Ախալցիխեի  սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ: Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և  ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է,  մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:

Ախալցխայի հասարակությունը մտահոգված է կատարված պայթյունի հետևանքով և սպասում է հետաքննության արդյունքներին։