Ադրբեջանում Աֆղան Մուխթարլըի գործի քննարկմանը ներկա են գտնվելու ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչները
Բելաքանիի շրջանային դատարանը Աֆղան Մուխթարլըի գործի քննարկումը վերսկսելու է դեկտեմբերի 14-ին: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությամբ, գործընթացին ներկա են գտնվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրել են նաև առաջին դատական նիստը:
Գործը քննարկմանը Մուխթարլըի փաստաբանը պահանջել է քրեական պատասխանատվության կասեցում նրա պաշտպանյալի դեմ և որպես գործի ապացույց գործին կցել է Վրաստանի նախագահի հայտարարությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը:
Փաստաբանը նշել է, որ Աֆղան Մուխթարլըի մեղադրանքները վրաց-ադրբեջանական սահմանը անօրեն հատելու և մաքսանենգության մասին, կեղծ է, և այդ մեղադրանքը հաստատող որևէ վստահելի ապացույց չկա: