Աֆղանստանում թեթև վիրավորվել է երեք վրաց զինծառայող

21:01, 22.11.2017

Վրաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ Աֆղանստանի իսլամական հանրապետությունում, Բաղրամ ավիաբազայի տարածքում պարեկության ժամանակ թևթև վիրավորվել է Վրաստանի զինված ուժերի երեք զինվորական:

Գերատեսչության լրատվությամբ երրորդ հետևակային բրիգադի 31-րդ բատալյոնի զինծառայողներ՝ մայոր Պապունա Խորավայի, կապրալ Օմար Բերիձեի և կապրալ Նուգզար Օսանաձեի առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նրանք բուժում են անցնում Բաղրամ ավիաբազայի հոսպիտալում:

Նշենք, որ երրորդ հետևակային բրիգադի 31-րդ բատալյոնը Բաղրամ ավիաբազայում ծառայում է «Հստակ աջակցություն» առաքելության շրջանակներում

 

 

Նմանատիպ