Նյու Յորքում պայթյուն է որոտացել
Նյու Յորքում պայթյուն է որոտացել

Մանհեթենում՝ ավտոբուսի կայարանի մոտ, պայթյուն է հնչել, հայտնում է «New York Post»–ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը։

New York Post–ի աղբյուրների  համաձայն՝ ենթադրաբար պայթյունը հնչել է Պորտ Աթորիտի ավտոկայանում։

WABC հեռուստաալիքը հայտնում է, որ վիրավորվել է մի քանի մարդ։ CNN–ի տեղեկություններով՝ ուժայինները գտել են ևս մեկ կամ երկու պայթուցիկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, պայթյունատեխնիկները։ Մետրոյի երեք ճյուղերից տարհանում են ուղեւորներին։