96 տարեկան հասակում մահացել է «We can do it» հանրահայտ պաստառի հերոս՝ Նաոմի Պարկեր Ֆրեյլը
96 տարեկան հասակում մահացել է «We can do it» հանրահայտ պաստառի հերոս՝ Նաոմի Պարկեր Ֆրեյլը

96 տարեկան հասակում, ԱՄՆ-ում մահացել է «Մենք կարող ենք դա» (We can do it) հանրահայտ պաստառի հերոս՝ Նաոմի Պարկեր Ֆրեյլը:

Պաստառի հեղինակը Հովարդ Միլերն է, ով առաջին անգամ Ֆրեյլին լուսանկարի վրա տեսել է 1942 թվականին: Աղջան նկարահանել էին Կալիֆորնիայի ռազմածովային կայանում բանվորի համազգեստով: Այս լուսանկարը Միլերի համար դարձել է ներշնչանքի աղբյուր և հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց հանրահայտ պաստառը, որը  աջակցում էր բանվորներին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Իսկ 20-րդ դարի վերջին պաստառը դարձավ ֆեմինիստական շարժման հիմնական խորհրդանիշներից մեկը: