Բռնազավթիչ ռեժիմը ձերբակալել է Քվեմո Ճալա գյուղի 96-ամյա բնակչի
Բռնազավթիչ ռեժիմը ձերբակալել է Քվեմո Ճալա գյուղի 96-ամյա բնակչի

Ռուս բռնազավթիչները ձերբակալել են, Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, 96 ամյա Գորա Ղարիբաշվիլիին: Ձերբակալությունը հավանաբար տեղի է ունեցել Ծունեվի գյուղի մոտակայքում:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Քվեմո Ճալայում, Կասպիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Ստեփանե Մեսրոպաշվիլին, ծերունին փորձում էր հասնել բռնազավթված Ծունեվի գյուղի մոտ գտնվող գերեզման:

Գորա Ղարիբաշվիլին բռնազավթիչները արդեն ձերբակալել են մի քանի անգամ: Վերջին անգամ նրան ձերբակալել են անցյալ տարի:

Բացի այդ, Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայութունում հայտարարում են, տեղեկատվությունը ճշտելու համար  ակտիվացել է «թեժ գիծ», և միջադեպի մասին տեղեկացված է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը: