Ստրասբուրգում, հանրապետության հրապարակում բարձրացվել է Վրաստանի, որպես Եվրոպայի խորհրդի նախագահ երկրի դրոշը
Ստրասբուրգում, հանրապետության հրապարակում բարձրացվել է Վրաստանի, որպես Եվրոպայի խորհրդի նախագահ երկրի դրոշը

Ստրասբուրգում, հանրապետության հրապարակում բարձրացվել է Վրաստանի, որպես Եվրոպայի խորհրդի նախագահ երկրի դրոշը։

Դրոշի բարձրացման արարողությանը ներկա են եղել,  Վրաստանի արտաքին գործերի նախարարը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և այլ պատվավոր հյուրեր։

Մինչև հրապարակ հյուրերը հասել են հատուկ տրամվայով, որի վրա պատկերված է վրացական այբուբենը և Վրաստանի նախագահության պատկերանիշը։

Արարողության ընթացքում կտրվել է խորհրդանշական ժապավենը և կատարվել Վրաստանի պետական ​​օրհներգը:

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: