92 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը
92 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը,- այս մասին լրատվությունը տարածել է BBC-ին:
Մամուլի լրատվությամբ, Բարբարա Բուշը ուներ առողջության հետ կապված խնդիրներ, սակայն վերջին ժամանակաշրջանում նա հրաժարվել էր բուժում անցնելուց:
Բարբարա Բուշը ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ H.W. Բուշի հետ ապրել է 73 տարի: Նա ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ W. Բուշի մայրն էր, նրա մեկ այլ որդի, Ջեպը՝ Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետն էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan