91 տարեկանում մահացել է IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը
91 տարեկանում մահացել է IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը

Կյանքի 91-րդ տարում մահացել է շվեդական IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը:

Նրա մահվան մասին հայտնել է ընկերությունը:

«Ինգվար Կամպրադը կյանքից հանգիստ հեռացել է իր տանը՝ Սմոլանդում … Նրան շատ կկարոտենք, նրա ընտանիքն ու ողջ աշխարհում IKEA-ի աշխատակիցները ջերմությամբ են հիշելու նրան»,- ասվում է Facebook-ում ընկերության հրապարակած հայտարարության մեջ:

Կամպրադը ծնվել է 1926 թվականին և իր կոնցերնը հիմնադրել էր 17 տարեկանում: