90 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին
90 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին

90 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին: Այս մասին հաղորդում է «Բի Բի Սին», հիմնվելով դերասանի ընտանիքին:

Ընտանիքի տվյալներով, Շոն Քոներին մահացել է Բահամյան կղզիներում գտնվելու ժամանակ:

Առանձնահատուկ ճանաչում շոտլանդացի դերասանին բերել է Ջեյմս Բոնդի դերը: Իր դերասանական կարիերայում, որը հաշվում է մի քանի տասնամյակներ, Շոն Քոներին ստացել է «Օսկար», երկու «Բաֆտա» մրցանակ և երկու «Ոսկե գլոբուս»:

2000 թվականին Միավորված թագավորության թագուհի, Եղիսաբեթ Երկրորը Շոն Քոներիին շնորհել է ասպետի կոչում: