9 ամսում Վրաստանից արտահանվել է 65,2 մլն շիշ գինի
9 ամսում Վրաստանից արտահանվել է 65,2 մլն շիշ գինի

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, 2019 թվականի 9 ամսվա ընթացքում Վրաստանից աշխարհի 50 երկիր արտահանվել է 65,2 մլն շիշ (0,75) գինի, որը 10%-ով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նրանց տեղեկությամբ, արտահանված գինու արժեքը հասնում է 164 մլն դոլլարի, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավել է 16%-ով:

Արտահանումն ավելացել է վրացական գինու ռազմավարական շուկաներում. ԱՄՆ – 60% (533 206 շիշ), Մեծ Բրիտանիա – 40% (93 067 շիշ), Լեհաստան – 18% (2 905 372 շիշ) և Չինաստան ՝ 11% (5 334 939 շիշ): Արտահանման աճի դինամիկան նկատվում է նաև հետևյալ երկրներում ՝ Լիտվա ՝ 52% (503 832 շիշ), Գերմանիա ՝ 36% (476 145 շիշ), Բելառուս ՝ 35% (1 606 565 շիշ), Իսրայել ՝ 88% (218 921 շիշ), Էստոնիա – 19% (499 736 շիշ), Ռուսաստան ՝ 11% (41 112 235 շիշ), Մոլդովա ՝ 5717% (411 812 շիշ), Նիդեռլանդներ ՝ 21% (73 078 շիշ), Չեխիա ՝ 102% – (62 700 շիշ), Շվեդիա ՝ 397% (55 506 շիշ), Բուլղարիա ՝ 51% (24 228 շիշ), Ավստրալիա ՝ 15% (19 636 շիշ), Կանադա ՝ 2% (121 650 շիշ), Մոնղոլիա ՝ 13% (184 212 շիշ) և այլն:

Արտահանման երկրների տասնյակում են. Ռուսաստան (41 112 235 շիշ), Ուկրաինա (6 766 841 շիշ), Չինաստան (5 334 939 շիշ), Լեհաստան (2 905 372 շիշ), Ղազախստան (2 477 358 շիշ), Բելառուս (1 008 888 շիշ), Լատվիա ( 988 122 շիշ), ԱՄՆ (533 206 շիշ), Լիտվա (503 832 շիշ) և Էստոնիա (499 736 շիշ):

9 ամսվա տվյալներով, գինի է արտահանել 289 ընկերություն: