87 տարեկան հասակում մահացել է լեգենդար սուսերամարտիկ Գուրամ Կոստավան #1TVSPORT
87 տարեկանում մահացել է վրացի սուսերամարտի լեգենդ Գուրամ Կոստավան։
Գուրամ Կոստավան թիմային պայքարում աշխարհի կրկնակի չեմպիոն է (1961, 1963), կրկնակի փոխչեմպիոն (1959, 1966) և կրկնակի երրորդ տեղի մրցանակակիր (1963, 1965)։
1960 թվականին Հռոմի Օլիմպիական խաղերում նա դարձել է թիմային մրցումներում երրորդ տեղի մրցանակակիր, 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր՝ անհատական պայքարում, Խորհրդային Միության չեմպիոն անհատական պայքարում (1961), Խորհրդային Միության գավաթի հաղթող (1960)։ Ստացել է սպորտի ասպետի կոչում (2016 թ.)։