85 վրացի հրշեջներ ռոտացիայի նպատակով մեկնել են Թուրքիայի Ադիաման քաղաք
Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության 85 հրշեջ-փրկարարներ ռոտացիայի նպատակով մեկնել են Թուրքիայի Հանրապետության Ադիաման քաղաք։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ վրացի հրշեջների նոր խումբը կփոխարինի այն հրշեջներին, ովքեր մինչ այս երկրաշարժից հետո լուծարման և փրկարարական աշխատանքներ էին իրականացնում։ Տեղում աշխատանքը կշարունակեն անձնակազմի ղեկավարներն ու մասնագիտացված փրկարարները։
Վրաստանի փրկարարական խումբը Ադիաման քաղաքի երկու հատվածում փրկարարական գործողություն է իրականացնում։ Տեղում գտնվող դաշտային շտաբն աշխատում է Ադիաման քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համաձայնեցված:
Վրացի փրկարարների նոր խումբը համալրված է երկրաշարժից հետո լուծարման և փրկարարական միջոցառումների իրականացման ուղղությամբ վերապատրաստված հրշեջ-փրկարարներով։
Փրկարարական ջոկատը համալրված է նաև ժամանակակից ակուստիկ սարքերով, անօդաչու սարքերով, կապի մեքենայով և բոլոր տեսակի համապատասխան հատուկ փրկարարական սարքավորումներով։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին անձամբ է ղեկավարում վրացի հրշեջների փրկարարական աշխատանքների համակարգումը։
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ փրկարարական ջոկատը ներգրավված է Թուրքիայի Հանրապետությունում երկրաշարժի հետեւանքների վերացման եւ փրկարարական աշխատանքներին։