82 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջո Լիբերմանը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Sienen»-ը։ Մահվան պատճառ է հանդիսացել ընկնելու հետևանքով վնասվածքը։
Լիբերմանը Կոնեկտիկուտ նահանգի ներկայացուցիչ էր Սենատում, որտեղ ծառայել է 24 տարի։ 2000 թվականի ընտրություններում Լիբերմանը փոխնախագահի թեկնածու էր Դեմոկրատական կուսակցությունից։
Նախկին սենատորը նաև ակտիվորեն աջակցել է 2003 թվականին ԱՄՆ-ի մուտքն Իրաք՝ թշնամանալով դեմոկրատներից շատերին: