78 տարեկան հասակում մահացել է լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը #1TVSPORT
78 տարեկանում մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։
Նա ամենատիտղոսակիր գերմանացի ֆուտբոլիստներից էր։ 1974 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ 1990 թվականին որպես մարզիչ հաղթել է աշխարհի առաջնությունը։
Ֆրանց Բեկենբաուերի հավաքածուն ներառում է նաև Չեմպիոնների երեք գավաթ և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ (1972):