760 մարդ է տուժել Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ընթացքում
760 մարդ է տուժել Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ընթացքում

Վերջին տվյալներով՝ երկու պաղեստինցի զոհվել է, 760-ը՝ վիրավորվել իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ: Բախումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգների որոշման `Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետեւանքով  զանգվածային ցույցերի օրվա ընթացքում: Այս մասին ուրբաթ հայտնել են տեղական բժշկական ծառայությունների ներկայացուցիչները:

Իսրայելական զինվորականները հաշվարկել են, որ Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածի սահմաններին   մոտ 7.5 հազար մարդ մասնակցել է խռովություններին:

Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Իրաբ ալ Ֆուկախան ասել է, Արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Երուսաղեմում ցույցերի օրը ավելի քան 760 մարդ վիրավորվել է, այդ թվում, մոտ 60 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: