76 տարեկան հասակում մահացել է Սթիվեն Հոքինգը
76 տարեկան հասակում մահացել է Սթիվեն Հոքինգը

Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը մահացել է 76 տարեկանում: The Sun-ի տեղեկատվությամբ՝ գիտնականի մահվան մասին լուրը հաստատել է նրա ընտանիքը:

Նշվում է, որ Հոքինգը մահացել է բրիտանական Քեմբրիջ քաղաքի իր տանը:

Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի նախկին պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը «Ժամանակի համառոտ պատմությունը» գրքի հեղինակն է, որը դարձել է միջազգային բեսթսելլեր:

1963 թվականին, երբ Հոքինգը 22 տարեկան էր, նրան ախտորոշել էին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ: Բժիշկները նրա համար այդ ժամանակ կանխատեսել էին 2-3 տարվա կյանք: Սակայն նա շարունակեց գիտական աշխատանքը և ընտանիք կազմեց: