76-ամյա Հենրի Կուպրաշվիլին լողի ձմեռային աշխարհի առաջնությունում նվաճել է վեց ոսկե և մեկ արծաթե մեդալ
Լեգենդար վրացի լողորդ, 76-ամյա Հենրի Կուպրաշվիլին կրկին զարմացրել է աշխարհին։
Սլովենիայում ընթացող լողի ձմեռային աշխարհի 13-րդ առաջնությունում 76-ամյա մարզիկը նվաճել է վեց ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Լայնամասշտաբ մրցաշարին մասնակցում էին 31 երկրների տարբեր տարիքի լողորդներ, իսկ ջրի ջերմաստիճանը 5 աստիճան էր։
Հիշեցնենք, որ 2002 թվականին Հենրի Կուպրաշվիլին Դարդանելի նեղուցը՝ 12 կիլոմետր, լողացել է 3 ժամ 15 րոպեում ձեռքերն ու ոտքերը կապած։ Նա ազգային լողի տեսակների ուսումնասիրման վրացական առաջին ուղեցույցի հեղինակն է։