75 տարեկան հասակում մահացել է վրաց հայտնի ռեժիսոր Գոգի Թոդաձեն:
Տասնամյակներ շարունակ Գոգի Թոդաձեն աշխատել է Մարջանիշվիլու թատրոնում: Այդ թատրոնում են բեմադրվել նրա աղմկահարույց «Բակում չար շուն է» և «Նեապոլը՝ միլիոնատերների քաղաք» ներկայացուցմները: Ռեժիսորը մոտ 90 ներկայացման հեղինակ է, որոնք բեմադրվել են տարբեր բեմերում:
Գոգի Թոդաձեն ղեկավարել է «Բերիկեբի» դպրոց-ստուդիան, որը դաստիարակել է վրացական թատրոնի և կինոյի երիտասարդ դերասաններ: