Թելավում շրջանային ոստիկանության շենքում բանակցություններին հավանաբար մասնակցում է Գիորգի Գախարիան
Պանկիսիի կիրճում ստեղծված իրավիճակի պատճառով, Կախեթիի շրջան է այցելել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, բանակցություններին հնարավոր է ներգրավված լինեն՝ Գիորգի Գախարիան, Մայա Ցքիթիշվիլին, Նաթիա Թուրնավան և Լևան Դավիթաշվիլին:
Այս րոպներին Պանկիսիի կիրճի Բիրկիան գյուղում իրավիճակը հանդարտ է: Տեղում մնում են հատուկ նշանակության ջոկատի անդամները: ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները դադարեցված են:
Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարությանը փորձել են խոչընդոտել տեղացիները, որի հնարավորությունը նրանց չեն տվել իրավապահները: Ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել, ի պատասխան դրա հատուկ նշանակության ջոկատի անդամները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Տեղացիները ասում են նաև, որ ոստիկանները օգտագործել են նաև ռետինե փամփուշտներ:
Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: