Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի լրատվությամբ, էպիկենտրոնը գտնվում էր Դեդոփլիսծղարոյից 21 կիլոմետր հեռավորության վրա:

Ցնցումները զգացվել են ժամը 12:27-ին:

Նախնական լրատվությամբ ցնցումների ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ:

Ավերվածությունների կամ որևէ վնասի մասին տեղեկություն չկա: