Փհենյանը մեկ տարում միջուկային զենք կունենա. Reuters
Փհենյանը մեկ տարում միջուկային զենք կունենա. Reuters
 Հնարավոր է՝ Հյուսիսային Կորեան իր միջուկային ուժերի ստեղծման աշխատանքներն ավարտելու մասին հայտարարի մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարար Չո Մյոն Գյոնը, հայտնում է Reuters գործակալությունը:

«Փորձագետների կարծիքով՝ Հյուսիսային Կորեային եւս 2 կամ 3 տարի է անհրաժեշտ, բայց նրանք իրենց միջուկային ուժերն ու միջոցները ավելի արագ են զարգացնում, քան սպասվում էր, եւ մենք չենք բացառում հնարավորությունը, որ Փհենյանը կարող է իր միջուկային ուժերի ստեղծման աշխատանքներն ավարտելու մասին  հայտարարել մեկ տարվա ընթացքում»,- ասել է նա:

Անցյալ տարվա հուլիսին Հյուսիսային Կորեան 2 անգամ բալիստիկ հրթիռներ փորձարկում էր կատարել, օգոստոսի 29-ին եւ սեպտեմբերի 15-ին իրականացրել էր եւս 2 հրթիռի արձակում, որոնք թռել են Ճապոնիայի տարածքի վրայով: