70 տարին լրացած թոշակառուները ապրիլի թոշակը նախապես կարող են ստանալ վաղվանից
«Լիբերթի բանկը» կենսաթոշակների նախապես վճարելու համար, սեփական ռեսուրսներով սկսում է 100 միլիոն լարի ծավալի ծրագրի իրականացում:
«Լիբերթի բանկի» գլխավոր տնօրեն Վասիլ Խոդելիի հայտարարությամբ, առավել ռիսկային խմբում գտնվող մարդիկ, ովքեր այսօր 70 տարեկան և ավելի բարձր են, ապրիլյան կենսաթոշակը կստանան նախապես:
«Կենսաթոշակները նախապես կփոխանցվեն մեր սպառողների սոցիալական քարտերին, իսկ վաղվա օրվնից նրանք այդ քարտերով կարող են վճարումներ անել խանութներում և դեղատներում: Իսկ բանկի հեռավար ծառայության կենտրոնը մեկ զանգով, կկարողանան վճարել կոմունալ վճարները: Մենք գիտենք, որ մեր սպառողների մեծամասնությունը նախընտրում է կանխիկացնել դրամական միջոցները, ինչը հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից հայտարարված է վտանգ: Հետևաբար, նրանք կարող են այդ գումարը օգտագործել միայն քարտով վճարումների համար», – ասել է Վասիլ Խոդելին:
Ինչ վերաբերում է կանխիկացմանը, ապա բոլոր կենսաթոշակառուները կկարողանան դա անել «Լիբերթի բանկի» կողմից սահմանված ժամանակացույցով: Այդ ժամանակացույցի համար ստեղծվել է հատուկ կայք ՝ myliberty.ge: