70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը կավելանա 30 լարիով և կդառնա 250 լարի, իսկ բարձրալեռ շրջաններում կլինի 300 լարի. Գիորգի Գախարիա
70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը կավելանա 30 լարիով և կդառնա 250 լարի,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետը խոսել է հակաճգնաժամային բյուջեի մասին և նշել, որ 2020 թվականի հակաճգնաժամային բյուջեի շուրջ Ֆինանսների նախարարությունը և բոլոր տնտեսական գերատեսչությունները աշխատել են համակարգված:
Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, բարձրալեռ շրջաններում բնակվող կենսաթոշակը կլինի 300 լարի:
Նրա խոսքով, աճը կապված կլինի ինչպես արժեզրկման, այնպես էլ 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների տնտեսական աճի 80 տոկոսանոց ցուցանիշի հանդեպ:
Բացի այդ, վարչապետը նշել է, որ այս տարի բարձրալեռ բնակավայրի կարգավիճակ է ստացել ևս 58 գյուղ: