7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեքսիկայում

Մեքսիկայում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով մահացել է 6 մարդ:

Էպիկենտրոնը գտնվում է երկրի հարավային մասում, Օախակի նահանգում: Վնասվել է մոտ 200 շինություն: Փլուզվել են բժշկական հաստատություններ: Որոշ գյուղ կտրվել է արտաքին աշխարհից: Օախակի նահանգի սահմանին ստորգետնյա ցնցումները առաջացրել են ցունամի: Ալիքների բարձրությունը հասել է 60 սանտիմետրի: Գոյություն ունեցող լրատվությամբ, ցունամիի հետևանքով զոհեր չկան:

Սոցիալական ցանցերում տարածվել են Մեխիկոյի փողոցներում նկարահանված կադրերը: