Միտրոպոլիտ Շիոն Սուրբ Երրորդության տաճարում առաջին անգամ անց է կացնում կիրակնօրյա պատարագ

10:44, 26.11.2017

Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագը առաջին անգամ անց է կացնում Համայն Վարստանի կաթողիկոս պատրիարքի փոխանորդ՝ Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիո Մուջիրին:

Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, պատարագից հետո կաթողիկոսի փոխանորդը դիմելու է հավատացյալներին:

Հիշեցնենք, Գիորգոբա տոնի ժամանակ Իլիա երկրորդը բոլորի համար անսպասելի անվանեց իր փոխանորդի անունը:

Նշենք, որ Իլիա երկրորդը այս պահին գտնվում է Բաթումիում, ուր այցելել է հյուրանոցում հրդեհի ժամանակ զոհված մարդկանց հոգեհանգստյան արարողակարգը կատարելու նպատակով:

 

 

Նմանատիպ