65 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահը կմեկնի Հունաստան
65 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահը կմեկնի Հունաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հարևան Հունաստան, այս մասին գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը:

Նշենք, որ վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի որևէ նախագահ չի այցելել Հունաստան: Վերջին անգամ Հունաստան այցելել էր Թուրքիայի նախագահներից Ջելալ Բայարը՝ 1952 թվականին:

Հայտնի է, որ Էրդողանի այցի օրակարգում կլինեն հիմնականում երկու երկրների միջև տնտեսական նախագծերի քննարկումներ:

Դրանց թվում է Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստից դեպի հունական Սալոնիկ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումների իրականացնելու նպատակով լաստանավային երթուղիների ստեղծման հարցը, ինչպես նաև Ստամբուլից դեպի Սալոնիկ արագընթաց երկաթուղու նախագիծը:

Կքննարկվի նաև թուրք-հունական Իսփալա-Քիփի սահմանային անցակետում երկու երկրների տարածքը միացնող կամրջի կառուցման ծրագիրը: