Վրաստանում կնվազի տեղումների հաճախականությունը և օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է Միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի օդերևութաբան Դավիթ Լոլաձեն:
Նրա խոսքով, Արևմտյան Վրաստանում տեղումները կպահպանվեն ձյան տեսքով:
«Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արևմտյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում հնարավոր է գրանցվի -13 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանի բարձալեռ վայրում օդի ջերմաստիճանը կլինի -20: Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, գիշերը սպասվում է -4 -2, ցերեկը՝ +3 +5 աստիճան: Դեկտեմբերի 31-ին գիշերը հնարավոր է տեղա ձյուն»,- հայտարարել է Լոլաձեն: