61-րդ հրետանային գումարտակն ավարտել է առաջադրանքային զորավարժությունները Օրֆոլո պոլիգոնում
Վրաստանի պաշտպանության ուժերի 6-րդ հրետանային բրիգադի 61-րդ հրետանային գումարտակը մարտկոց/գումարտակի կազմով ավարտել է դաշտային ուսումնավարժությունը։
Շոթա Խուրցիձեի անվան «Օրֆոլո» ուսումնական կենտրոնում, կանխորոշված տարածքում հրետանավորները 152 մմ ինքնագնաց թնդանոթով ոչնչացրել են պայմանական հակառակորդին։
61-րդ հրետանային գումարտակի դաշտային պարապմունքը դիտորդ-վերահսկիչ խմբի կողմից գնահատվել է դրական։ Զորավարժությունները տևել են տասը օր և անցկացվել չորս փուլով։ Դասընթացը ներառում էր գումարտակի մակարդակով նախապատրաստություն, տեղաշարժ և համախմբում։ Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել ստորաբաժանման մարտական պատրաստության և պատրաստվածության մակարդակը։
Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։