60-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բերդիա Լոմիձե.Ընտրական գործընթացն ընթանում է խաղաղ իրավիճակում, այս պահին ընտրատարածքային հանձնաժողովում բողոքներ չեն ներկայացվել
60-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բերդիա Լոմիձե.Ընտրական գործընթացն ընթանում է խաղաղ իրավիճակում, այս պահին ընտրատարածքային հանձնաժողովում բողոքներ չեն ներկայացվել

«Ընտրական գործընթացն ընթանում է հանգիստ իրավիճակում, շրջանային հանձնաժողովում բողոքներ չեն ներկայացվել»,- այս մասին ասել է 60-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բերդիա Լոմիձեն։

Նրա խոսքով՝ անձրևը դադարելուց հետո , ընտրողները ակտիվորեն գնում են ընտրատեղամաս։

«Ոչ մի բողոք Օզուրգեթիի շրջանային հանձնաժողով չի ներկայացվել։ Անձրևը դադարել է, և ընտրողները ակտիվորեն գնում են ընտրատեղամասեր։ Երեք ժամվա տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 24 571 մարդ, որը կազմում է ընտրողների 42 տոկոսը։ Այս փուլում գործընթացներն ընթանում են հանգիստ միջավայրում»,- Բերդիա Լոմիձեն։