Պարեկային ոստիկանությունը ղեկավարելու է Թեյմուրազ Կուպատաձեն
Պարեկային ոստիկանությունը ղեկավարելու է Թեյմուրազ Կուպատաձեն

Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում ներկայացրել է Թեյմուրազ Կուպատաձեին:

Ինչպես նշել է նախարարը պարեկային ոստիկանությունը ՆԳՆ-ի կարևորագույն ստորաբաժանումն է, որը միշտ պաշտպանում է բնակչության անվտանգությունը:

Նշվում է, որ Թեյմուրազ Կուպատաձեն պարեկային ոստիկանությունում ունի 13-ամյա աշխատանքային փորձ: Տարբեր ժամանակներում աշխատել է պարեկային ոստիկանության դեպարտամենտի տարբեր պաշտոններում:

2017 թվականից Թեյմուրազ Կուպատաձեն զբաղեցնում էր  ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը: