Միջերկրական ծովում փնտրում են կորած ներգաղթյալների
Միջերկրական ծովում փնտրում են կորած ներգաղթյալների

Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությունը միջերկրական ծովում փնտրում է նավ, որի վրա գտնվում են ներգաղթյալներ: Տարածված լրատվությամբ փրկարարական ծառայություն ահազանգ է  ստացվել հենց նավի վրա գտնվող անձի հեռախոսից, ով հայտնել է որ նավի շարժիչի անսարքիության պատճառով ստեղծվել են հիմնախնդիրներ:

Նշվում է, որ նավի վրա գտնվում է 45 մարդ: Որոնողափրկարարական օպերացիային բացի փրկարարական նավերից միացել են օդուժը և նշված տարածքում գտնվող ձկնորսական նավերը:

Հիշեցնենք, երեկ  շուրջ 1100 ներգաղթյալ է փրկվել Միջերկրական ծովում,-այս մասին հայտնել է Իտալիայի առափնյա փրկարարական ծառայությունը

Օգնություն է ցուցադրվել 11 փրկարարական գործողության շրջանակներում, որոնց ներգրավվել են իտալական առափնյա ծառայության նավերը, Իտալիայի ռազմածովային ուժերի նավերը, Եվրամիության ռազմածովային միգրացիոն առաքելության, ինչպես նաև բարեգործական ընկերությունների նավերը:

Փրկված ներգաղթյալները փորձում էին հատել Միջերկրական ծովը և Եվրոպա հասնել 10 փչովի և փոքր փայտե նավերով: