57 տոննա եգիպտացորենի հացահատիկով բեռնված եւս երեք նավ այսօր դուրս են եկել Օդեսայի նավահանգստից
57 տոննա եգիպտացորենի հացահատիկով բեռնված եւս երեք նավ այսօր դուրս են եկել Օդեսայի նավահանգստից։
ՄԱԿ-ի տվյալներով՝ նավերը շարժվում են դեպի Թուրքիա, Միացյալ Թագավորություն և Իռլանդիա։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ մինչ նավերը կուղևորվեն դեպի Բրիտանիա, դրանք Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնի վերահսկողությամբ ստուգում կանցնեն։
Ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման մասին պայմանագիրը ստորագրվել է Ստամբուլում հուլիսի 22-ին, որից հետո հացահատիկով բեռնված առաջին նավը օգոստոսի 1-ին լքել է Օդեսայի նավահանգիստը։ Առաջին բեռը մեկնել է Տրիպոլիի նավահանգիստ։