5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում՝ Վրաստանի սահմանից 25 կմ հեռավորության վրա
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում՝ Վրաստանի սահմանից 25 կմ հեռավորության վրա

Երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանի տարածքում՝ Վրաստանի սահմանից 25 կիլոմետր հեռավորության վրա։

Երկրաշարժեր են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 10:42-ին։

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։

Ուժեղ ցնցումներ են զգացվել Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում։