Black Sea Arena-ում 43-րդ շախմատի օլիմպիադան բացվելու է այսօր. Ամեն բան օլիմպիադայի մասին
19:25, 23.09.2018
Եվրոպայի առաջին առաջնությունը կանանց միջև, Եվրոպա-Ասիայի առաջին միջմայրցամաքային հանդիպում, մայրցամաքի առաջնություն անհատական շախմատում, արագ շախմատում և բլիցում կանանց աշխարհի առաջնություն,- սա տարբեր ժամանակներում Բաթումիում անց կացրած այն մրցումների ցուցակն է, որը Վրաստանը հաջող նախագծի տեսքով ներկայացրել է 2014 թվականին, շախմատի միջազգային դաշնության կոնգրեսին և ասել աշխարհին, որ Բաթումին պատրաստ էր հյուրընկալել շախմատի թվով 43-րդ շախմատի օլիմպիադան:
Գաղտնի քվեարկության արդյունքում, 93 երկրի դաշնությունների ներկայացուցիչները աջակցել են Վրաստանի ծովափնյա հանգստավայրին: Համապատասխանաբար, 2018 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը, Բաթումիում, 190 երկրի ներկայացուցիչ պայքարելու է առաջնության համար: Բաթումիի մրցակից Քեյփթաունի օգտին քվեարկել է 58 երկիր:
Պատմություն
Շախմատի օլիմպիադայի պատմությունը սկսվել է ոչպաշտոնական կարգավիճակ ունեցող մրցումով: 1924 թվականի Փարիզի օլիմպիական խաղերին զուգահեռ, առաջին ոչպաշտոնական մրցաշարին մասնակցել են սիրողական շախմատիստները, օլիմպիադայի փակման օրը, 1924 թվականի հուլիսի 20-ին, հիմնել են շախմատի միջազգային դաշնությունը (ՖԻԴԵ) և դրանից հետո հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է:
ՖԻԴԵ-ի անվամբ առաջին շախմատի օլիմպիադան հյուրընկալել է Լոնդոնը և դրան մասնակցել է 16 երկրի ներկայացուցիչ: Սեռը սահմանափակ չէր, սակայն շախմատի օլիմպիադային մասնակցել են միայն տղամարդիկ: Այսպես էր մինչև 1987 թվականը:
ՖԻԴԵ-ն կին շախմատիստների ժողովրդականացման համար հիմնել է կանանց շախմատի օլիմպիադան: 1972 թվականից մրցաշարը տղամարդկանց և կանանց միջև անց էր կացվում միաժամանակ:
1957 թվականին որոշվել է, որ կանանց միջև հաղթող թիմին փոխանցվելու է աշխարհի առաջին չեմպիոն Վերա Մենչիկի անվան փոխանցվող գավաթը:
1936 թվականից 14 տարվա ընթացքում շախմատի օլիմպիադա չի անցկացվել – պատճառը երկրորդ համաշխարհային պատերազմն էր:
1950 թվականին 9-րդ շախմատի օլիմպիադան հյուրընկալել է Դուբրովնիկը (Հարավսլավիա) և հենց այդտեղ որոշվել է, որ շախմատի օլիմպիադան պետք է անց կացվի երկու տարին մեկ անգամ:
1980 թվական – Մալտայի մայրաքաղաք Վալետա: Շախմատի օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ Խորհրդային միության պատիվը պաշտպանել են միայն վրաց շախմատիստուհիներ՝ Մայա Չիբուրդանիձեն, Նոնա Գափրինդաշվիլին, Նանա Ալեքսանդրիան և Նանա Իոսելիանին: 42 երկրների հավաքականների միջև, հաջող խաղացողը առաջին անգամ պետք է որոշվեր շվեյցարական համակարգով: Համակարգը ուներ բազմաթիվ թերություններ, սակայն մրցաշարի հիմնական նպատակն էր, որ միմյանց հանդիպեին միայն լիդերները: Մինչ վերջին 14-րդ տուրը Վրաստանի հավաքականը հավաքել էր 30,5 միավոր, Հունգարիան ուներ 30 և հենց այդ կես միավորով Վրաստանը տոնել է Խորհրդային ժամանակաշրջանում առաջին օլիմպիական ոսկու ձեռք բերելը:
Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզումը թիմային մրցաշարերում մրցակցությունը ավելացրեց կին շախմատիստների միջև, դրան ավելացավ չինացի շախմատիստների տրյումֆը և 1992 թվականի Մանիլայի շախմատի օլիմպիադային բոլոր հանդիպումները անցել են լարված պայքարում:
Մայա Չիբուրդանիձե, Նոնա Գափրինդաշվիլի, Նանա Իոսելիանի և Նինո Գուրիելի,-սա Վրաստանի հավաքականի կազմն է, որի հիմնական մրցակիցը ՈՒկրաինայի և Չինաստանի հավաքականներն էին: ՈՒկրաինայի հավաքականում երեք նախկին խորհրդային շախմատիստ էր՝ Ալիսա Գալյամովան, Մարտա Լիտինսկայան և Լիդիա Սեմյոնովան, իսկ Չինաստանի հավաքականի կազմում էր աշխարհի չեմպիոն Սիու Ձունիան: Վրաստանի հավաքականը ոչ ոքի է խաղում ՈՒկրաինայի հետ և հաղթում Չինաստանին, սակայն 11 տուրից հետո 1,5 միավորով, ետ է մնում այդ հավաքականներից: Մնացած երեք տուրում Վրաստանի հավաքականը հավաքում է 7,5 միավոր, իսկ ՈՒկրաինան 4,5 և Չինաստանը 4, այսպիսով Վրաստանի կին շախմատիստների ազգային հավաքականը անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ դառնում է օլիմպիական չեմպիոն:
Անկախ Վրաստանի պատմությունում Վրաստանի տղամարդկանց շախմատի ազգային հավաքականը մրցանակային եռյակում հայտնվելու շանսը կորցրել էր 2002 թվականին, Բլեդում, վերջին տուրում: Որոշիչ հանդիպումը Վրաստանի հավաքականը անց է կացրել Հայաստանի հավաքականի հետ: Հարկավոր էր նվազագույնը մեկ ու կես միավոր, սակայն այդ հանդիպմանը Վրաստանի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով և մնաց չորրորդ տեղում:
Բլեդում Վրաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս՝ Զուրաբ Ազմաիփարաշվիլին, Զուրաբ Ստուրուան, Միխեիլ Մճեդլիշվիլին, Բաադուր Ջոբավան, Զվիադ Իզորիան և Մերաբ Գագունաշվիլին:
1997 թվականի ՖԻԴԵ-ի 68-րդ կոնգրեսին ընդունել են որոշում, որ շախմատի օլիմպիադային տղամարդկանց և կանանց թիմերի միջև, լավագույն արդյունք ունեցող երկրին փոխանցվելու է Նոնա Գափրինդաշվիլիի անվան գավաթը: