54-րդ մեծամասնական ընտրատարածքի նախագահի տեղեկությամբ, Վանում ընտրողի ակտիվությունը բարձր է
54-րդ մեծամասնական ընտրատարածքի նախագահի տեղեկությամբ, Վանում ընտրողի ակտիվությունը բարձր է

Վանում, 10:00-ին տվյալներով քվեարկել է 2 450 ընտրող, որը կազմում է գրանցված ընտրողների 9,79%-ը,- այս մասին հայտարարել է 54-րդ մեծամասնական ընտրատարածքի նախագահի Կախա Մժավանաձեն:

Նրա խոսքով ընտրողի ակտիվությունը բարձր է: Ինչպես նշել է Մժավանաձեն, Վանում գրանցված է 25 033 ընտրող:

Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Քաղաքացիները՝ 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրում են խորհրդարանում Վանի և Խոնիի մեծամասնականներին:

54-րդ ընտրատարածքում բացվել է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:

Ապրիլի 28-ին, միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ.

2. «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիգի Ուգուլավա
17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի
21. «Ավանդապաշտներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի
23. «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե
42. Նախաձեռնողական խումբ (Սոֆիո Մեշվելիանի, Շորեն Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխալաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի: